Գիտնականները Արգենտինայում եզակի զրահապատ դինոզավր են հայտնաբերել
Բուենոս Այրեսի Մայմոնիդսի համալսարանի և Բասկերի Երկրի համալսարանի պալեոնտոլոգները հայտարարել են Արգենտինայի հարավում նախկինում անհայտ զրահապատ դինոզավրի հայտնաբերման մասին, որը հարավային կիսագնդում թիրեոֆորների խմբի առաջին հայտնի ներկայացուցիչն է: Գտածոն կարող է ամբողջությամբ փոխել մոլորակի վրա դինոզավրերի բնակեցման տեսությունը: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հոդված է հրապարակվել է Scientific Reports-ում։
Նոր տեսակը ստացել է Jakapil kaniukura անվանումը։ Մեկուկես մետր երկարությամբ այս դինոզավրը կշռում է ընտանի կատվի չափ 4-7 կգ։ Նրա մարմինը՝ պարանոցի երկայնքով, մեջքով և մինչև պոչը ընկած հատվածը ծածկված էր ոսկրային թիթեղների զրահների շարքերով: Պալեոնտոլոգների խումբը հայտնաբերել է նրա կմախքի մնացորդները և 15 տերևանման ատամների բեկորներ, որոնք նման են իգուանայի ատամներին:
Նոր տեսակը պատկանում է թիրեոֆորներին՝ զրահապատ խոտակեր օրնիտիշյան դինոզավրերին։ Նույն խմբին են պատկանում հայտնի ստեգոզավրերը և անկիլոզավրերը։ Նրանց մնացորդները նախկինում հայտնաբերվել են միայն Հյուսիսային կիսագնդում՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Սակայն վերջերս դրանք սկսել են հայտնաբերել հարավում՝ Վենեսուելայում և Չինաստանում։ Սա զգալիորեն փոխում է թիրեոֆորների տարածվածության և դրանց ծագման վայրի գիտական պատկերացումները: Նախկինում ենթադրվում էր, որ թիրեոֆորներն առաջին անգամ հայտնվել են Լաուրասիայում, մայրցամաքում, որը տրոհվել է Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի:
Հարակից հրապարակումներ`
- Դինոզավրի ձվի մեջ կատարյալ պահպանված «ձագ» են հայտնաբերել
- Գիտնականները պատմության մեջ առաջին անգամ հավաքել և ուսումնասիրել են դինոզավրերի ամբողջական կմախքը
- Ավելի քան 40 արտասահմանցի զբոսաշրջիկ հեղեղման հետևանքով մնացել է Կաբարդինո Բալկարիայի սարերում