Լեհաստանի իշխանությունները 1 մլն զլոտի են խոստացել Օդրայի աղտոտողների մասին տվյալներ հայտնելու համար
Լեհաստանի իշխանությունները մտադիր են 1 միլիոն զլոտի (գրեթե 215 հազար եվրո) պարգևատրում վճարել Օդրա (Օդեր) գետում տեղի ունեցած բնապահպանական աղետի հեղինակներին: Polsat հեռուստաալիքի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նվազագույնի հասցնենք Օդրայի էկոհամակարգի համար բացասական հետևանքները: Մտադիր ենք պատժել մեղավորներին»,-ասել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավիեցկին։
Լեհաստանի ջրային ռեսուրսների վարչության պետն ու շրջակա միջավայրի պահպանության գլխավոր տեսուչն արդեն կորցրել են իրենց պաշտոնները։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Օդրայում և նրա ափերին մեծ թվով սատկած ձկներ են նկատվել, սակայն այս հիմքով սկանդալը բռնկվել է միայն այս շաբաթվա վերջին։ Լեհաստանի պետական ջրային հոլդինգի ղեկավար Պրժեմիսլավ Դացայի նախօրեին հայտնել է, որ գետից 10 տոննա սատկած ձուկ է վերցվել։
«Սա ցույց է տալիս, որ մենք կանգնած ենք հսկա բնապահպանական աղետի առաջ»,-ասել է պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստան մեկնող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը
- Լեհաստանի իշխանությունները չեղյալ կհայտարարեն ուկրաինացի փախստականների նպաստները
- Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
- Լեհաստանը դադարեցնում է ուկրաինացի փախստականներին նպաստների տրամադրումը` «կամ- կամ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան