Հայկական պատվիրակությունը կմասնակցի «Բանակ-2022» համաժողովին
Հայկական պատվիրակությունը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, կմասնակցի օգոստոսին Ռուսաստանում նախատեսված Army-2022 և Digital Evolution ֆորումներին: «ՌԻԱ նավոստի»-ն անդրադարձել է ՀՀ կառավարության կայքէջում հարպարակված տեղեկությանը:
Army-2022 (Կուբինկայում) և Digital Evolution (Կալուգայում) միջազգային ռազմատեխնիկական ֆորումին մասնակցելու համար օգոստոսի 14-ից 20-ը բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ պատվիրակություն գործուղել Ռուսաստանի Դաշնություն»,-ասվում է կառավարության հաղորդագրության մաջ:
Պատվիրակության կազմում են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը։
Army-2022 միջազգային ռազմատեխնիկական ֆորումի միջոցառումները կանցկացվեն մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգու, «Ալաբինո» պոլիգոնում, «Կուբինկա» օդանավակայանում, ինչպես նաև Հյուսիսային նավատորմի 30-ից ավելի ռազմական շրջաններում՝Ռուսաստանի բոլոր սուբյեկտներում: Համաժողովում հնարավոր կլինի ծանոթանալ ռազմաարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների առաջադեմ տեխնիկական լուծումներին և հեռանկարային զարգացումներին։ Մասնավորապես, կցուցադրվեն արհեստական ինտելեկտի, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռբերումներ։
Օգոստոսի 18-19-ը Կալուգայում կանցկացվի Digital Evolution Forum-ը։ Նրա նպատակն է հնարավորություն ընձեռել արդյունաբերության թվային վերափոխման ոլորտում առաջնահերթ խնդիրների և գործնական լուծումների բաց և կառուցողական քննարկման համար:
Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության նախարարության և Կալուգայի մարզի կառավարության կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ բանկերի վնասները մինչև տարեվերջ կարող են գերազանցել 200 միլիարդ ռուբլին
- Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալին
- Հայաստանը «Բանակ-2020» համաժողովում ներկայացվելու է բարձր մակարդակով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները