Մեքսիկայում 11 մարդ է զոհվել բանտում կարտելային կոնֆլիկտի պատճառով, որը տեղափոխվել էր փողոց
Մեքսիկայում երկու կարտելների անդամների միջև բախումը, որը սկսվել է բանտում, տեղափոխվել էր Սյուդադ Խուարեսի փողոցներ: The Guardian-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը։
Հակամարտությունը սկսվել է հինգշաբթի օրը՝ օգոստոսի 11-ին, «Սինալոա» կարտելի անդամների (նրա ղեկավարը նախկինում Խոակին Գուսմանն էր (Էլ Չապո)) և Խուարես բանտի հանցախմբի անդամների միջև։ Խռովություն է սկսվել, որի արդյունքում երկու մարդ գնդակահարվել էր, ևս չորսը հրազենային վնասվածքներ էին ստացել: Ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է 16 մարդ։
Բախումները տեղափոխվել են փողոցներ, ինչի հետևանքով զոհվել է ևս ինը մարդ, այդ թվում՝ ռադիոկայանի չորս աշխատակից:
Կարտելային կոնֆլիկտի պատճառներն անհայտ են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան