Պակիստանում սեզոնային ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ
Սովորական մուսսոնային քամու և սեզոնային հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Պակիստանի Բելուջիստան նահանգում 186 մարդու կյանք են խլել: Շաբաթ օրը Dunya News-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Բելուջիստանում անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է 85 տղամարդ, 45 կին և 56 երեխա, ևս 75 մարդ վնասվածներ է ստացել»,-ասվում է նահանգային արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ։
Անձրևներն ու ջրհեղեղները նաև ոչնչացրել են ավելի քան 23000 գլուխ անասուն և ընտանի թռչուն, ավերել կամ վնասել են 18087 բնակելի տուն և 16 կամուրջ։
Պակիստանի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հուլիսին և օգոստոսի սկզբին սեզոնային անձրևների և ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։
Հարակից հրապարակումներ`
- Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 330 մարդ
- Պակիստանում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 10 զինծառայող
- Պակիստանում երկրաշարժի զոհ է դարձել 20 մարդ