
Շուրջ 40 միգրանտ արգելափակվել են Թուրքիայի և Հունաստանի միջև գտնվող կղզում, մեկ երեխա մահացել է
Շուրջ 40 ներգաղթյալ արգելափակված են Թուրքիայի և Հունաստանի սահմանին գտնվող կղզում: Նրանցից մեկ երեխան, ենթադրաբար, մահացել է: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ուրբաթ օրն այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR):
«Մենք խորապես մտահոգված ենք մոտ 40 մարդկանց անվտանգությամբ, որոնք, ենթադրաբար, արգելափակված են հունա-թուրքական սահմանի կղզում: Ըստ ստացված տեղեկությունների, մեկ երեխա արդեն ողբերգական մահկանացուն է կնքել: Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, մտավախություն կա, որ ավելի շատ կյանքեր կկորցնենք»,-ասվում ա հայտարարության մեջ:
ՄԱԿ ՓԳՀ-ն պարզաբանում է, որ կազմակերպությունը և նրա գործընկերները մուտք չունեն կղզի, սակայն շարունակում են երկու երկրների իշխանություններին կոչ անել հնարավոր ամեն ինչ գործադրել՝ խմբին անհապաղ փրկելու համար: