Բժիշկները պարզել են, թե ինչու են պատվաստված մարդիկ մահանում քովիդից
Աուգսբուրգի, Դյուսելդորֆի և Դրեզդենի տեխնիկական համալսարանների հետազոտողները պարզել են, որ պատվաստված մարդիկ, որոնք մահացել են կորոնավիրուսից, շատերն ունեցել են ծանր ուղեկցող հիվանդություններ և վարակվելիս ստացել են շատ մեծ վիրուսային բեռ: «Գազետա ռու»-ն գրում է, որ ուսումնասիրության արդյունքները հրապարակված են «Nature Modern Pathology» ամսագրում:
Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ի հետևանքով նախկինում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց շրջանում 29 մահվան դեպք։ Բոլոր հիվանդները մահացել են 2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում։
Ուսումնասիրված խմբում ներառվել է կորոնավիրուսից մահացած 141 չպատվաստված հիվանդ։ Գիտնականները պարզել են մահվան պատճառները, նկարագրել են օրգանների հյուսվածքաբանական փոփոխությունները և առանձնահատկությունները՝ կապված մահացածի տարիքի, պատվաստանյութի տեսակի, նրանց առողջական վիճակի և վիրուսի տարբերակի հետ։
16 մասնակի և 13 ամբողջությամբ պատվաստված անձի դիահերձում է կատարվել: Մահացած հիվանդների մեծ մասը տարեցներ էին և տառապում էին մի շարք ուղեկցող հիվանդություններով։ Իրական ժամանակում օգտագործելով RT-qPCR մեթոդը, գիտնականները պատվաստված հիվանդների մոտ օրգաններով վիրուսի զգալիորեն շատ տարածում են արձանագրել: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ հիվանդները ստացել են շատ ավելի մեծ վիրուսային բեռ, քան չպատվաստված հիվանդների խումբը:
Բացի այդ, շատ պատվաստված հիվանդներ, ովքեր մահացել են, ունեցել են սնկային կամ բակտերիալ սուպերինֆեկցիա, չարորակ նորագոյացություններ կամ իմունոսուպրեսիվ դեղամիջոցներ են ընդունել: Այսպիսով, պատվաստված անձանց մոտ COVID-19-ի մահերը հազվադեպ էին և հաճախ կապված էին ծանր ուղեկցող հիվանդությունների, իմունոպրեսիվ վիճակների և բարձր վիրուսային բեռի հետ, ինչը հետագայում հաստատում է պատվաստման արդյունավետությունը:
Հարակից հրապարակումներ`
- Քովիդով վարակված ավելի քան 5 հազար մարդ՝ ՌԴ-ում
- Յունիսեֆ. ՔՈՎԻԴ-19-ը կործանում է աղջիկների կյանքը
- Մարտի 1-ից ՌԴ ժամանած այլ երկրների քաղաքացիներն այնտեղ պարտադիր քովիդի թեստ չեն հանձնի.Միգրացիոն ծառայության պետի տեղակալ
- Քովիդի հոգեկան ու հոգեբանական հարվածը
- ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները պետք է ներկայացնեն ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին