Դիլիջանում կանցկացվի «Dilijan wine fest» գինու փառատոնը
Օգոստոսի 27-ից -28-ը Դիլիջանում կանցկացվի «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որը տեղի կունենա Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում (Հայաստանի պետական նշանակության հուշարձան): Փառատոնին մասնակցում են ավելի քան 25 գինեգործարաններ, ինչպես նաև տարբեր ռեստորաններ և արտադրողներ։
Ծրագիրն իր մեջ ներառելու է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ գինու համտեսների վարպետաց դաս, նկարչություն գինով, ավանդական խաղողի տրորման արարողություն, երեկոյան կինոդիտումներ, էթնո-արտիստների ներկայացումներ, խաղողագործության պատմության մասին թատերական և պարային ներկայացումներ, ինչպես նաև կիրականցվի բարեգործական դրամահավաք` Արեգ Բալայանի (Blojiks) ստեղծած տեսականու վաճառքից ստացված հասույթի մի մասով, որը կուղղվի ի աջակցություն Արցախի։
Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի երաժշտական խմբեր ու կատարողներ, որոնց մասին կտեղեկացնենք մոտ օրերս։ Բացի բուն մշակութային ծրագրերից՝ այցելուները կկարողանան համտեսել լավագույն ռեստորանների կողմից առաջարկվող ուտեստները` TAVA, Papanino, Machar 44, Mikayelyan Family Farm, Ootelie։
Օր և ժամ.
Օգոստոսի 27 (շաբաթ) – 15։00-22:00
Օգոստոսի 28 (կիրակի) – 15:00-22:00
Միջոցառման ծրագիրը և տոմսերը` հղման մեջ։
«DILIJAN WINE FEST»-ի կազմակերպիչը TIME TO ընկերությունն է։ Միջոցառումների համար վայրեր ընտրելիս գործակալությունը նախապատվությունը տալիս է Հայաստանի մարզերին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և տեղական բիզնեսին աջակցելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան