Հագուստի արտադրող Hanesbrands-ը 100 միլիոն դոլար է կորցրել դրամաշորթ-հաքերների պատճառով
Հագուստի արտադրող Hanesbrands-ը հայտնել է, որ ընկերությունը մայիսին հաքերային հարձակման պատճառով կորցրել է մոտ 100 մլն դոլար: Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հաղորդագրություն է հայտնվել PC Mag կայքում։
Կայքը հայտնում է, որ նշված գումարը ոչ թե փրկագինն է, որը ընկերությունը վճարել է հաքերներին, այլ պարապուրդից առաջացած վնասը։ Հարձակման պատճառով, որը գրանցվել է մայիսի 24-ին, Hanesbrands-ը երեք շաբաթով կորցրել է սպառվող նյութեր գնելու և ընդունված պատվերները կատարելու հնարավորությունը ։ Միջադեպի պատճառով խափանվել են արտադրողի մատակարարման բոլոր շղթաները։
Դեռևս պարզ չէ, թե դրամաշորթ-հակերների որ խումբն է հարձակվել Hanesbrands-ի վրա և արդյոք ընկերությունը հարձակվողներին փրկագին է վճարել: Հայտնի է միայն, որ հագուստ արտադրողը ստիպված է եղել մոտ 15 մլն դոլար ծախսել իր լոգիստիկայի աշխատանքը վերականգնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հաքերներն արգելափակել են Ուկրաինայի կառավարության և մի շարք գերատեսչությունների կայքերի աշխատանքը
- Հաքերները զանգվածային կիբեր հարձակում են իրականացրել համաշխարհային առաջնորդների, աստղերի անձնական տվյալներին
- Թուրք հաքերները գրոհել են Էրդողանին քննադատած ԵԽ պատգամավորի կայքը
- Հույն հաքերները կոտրել են Ադրբեջանի կառավարության 76 կայքեր
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան