Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը ԱՄՆ նախագահ Բայդենին հանցագործ է անվանել
Բրիտանացի ռոք երաժիշտ, Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը RT-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանել է հանցագործ։ Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Ուոթերսը խոսել է դաշնային «Հայրենասիրական ակտ» օրենքի մասին, որն ընդունվել է ԱՄՆ-ում 2001 թվականին։ Բայդենն ասել է, որ օրենքը հիմնված է իր առաջարկների վրա: «Հայրենասիրական ակտը» ընդլայնել է հատուկ ծառայությունների լիազորությունները՝ ի թիվս այլ բաների, թույլ տալով լսել հեռախոսներ։
«Խե՜ղճ Բայդեն... Ես չեմ խղճում նրան: Նա խառնաշփոթ է արել, թող պարզի այն: Բայց սա այն մարդն է, ով մշակել է «Հայրենասիրական ակտը»: Ես գիտեմ, որ սա ռազմական հանցագործություն չէ: Դա հանցագործություն էր, բայց ոչ ռազմական…»,- կիսվել է Ուոթերսը:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը կարող է հանդիպել Սի Ցզինպինի հետ նոյեմբերին, հայտնում են ԶԼՄ-ները
- Կորոնավիրուսով վարակված Բայդենի ձայնը խռպոտ է դարձել
- COVID-19-ի համար Բայդենի տված թեստի արդյունքը դրական է եղել
- Բայդենը հայտարարել է, որ քաղցկեղով հիվանդացել է վատ էկոլոգիայի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան