Արսեն Բաբայան. Նիկոլի կողմից իշխանությունը վերցնելու գործում մեղավորների փնտրտուքն ի՞նչ է մեզ հիմա տալիս
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«2018-ին Նիկոլի կողմից իշխանությունը վերցնելու գործում մեղավորների փնտրտուքը, իսկ ավելի ճիշտ՝ իրար վրա գցելը, ի՞նչ է մեզ հիմա տալիս: Հենց հիմա, երբ Նիկոլը դեռ իշխանության է, որի հետևանքով էլ թշնամին հենց այս պահին կանգնած է կոկորդներիս:
Ի՞նչ է դա տալիս մեզ, Հայրենիք երազողներիս ու պաշտպանողներիս: Վստահ եմ, որ ՈՉԻՆՉ չի տալիս: Առնվազն դրական իաստով՝ ոչինչ:
Իսկ ի՞նչ է տալիս Նիկոլին ու թշնամում: Տալիս է ժամանակ, ուժ և նոր ազգադավ ծրագրերի իրագործման խոչընդոտների բթացում:
Իսկ թե ով էր մեղավոր, ով ինչ արեց կամ չարեց, ով պիտի աներ կամ չաներ 2018-ին՝ կքննարկենք այն ժամանակ, երբ Նիկոլն այլևս (որպես իշխանություն, փաստացի և իրավաբանորեն) գոյություն չի ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Դանիելյան. ՀՀԿ-ի համար ժողովուրդը մեղավոր չէ, ժողովրդին հիմարացնողներն են մեղավոր
- Արտակ Զաքարյան. Նիկոլն ինքը կպատմի ամեն բան, վստահ եղեք
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին