Մանուկ Սուքիասյան. Չլիներ Թուրքիա֊Նախիջևան ցամաքային կապը` այսօր տարածաշրջանը բոլորովին այլ կլիներ
Միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը գրում է.
«Մեկ օրում Իրանը
1. Գլխավոր հյուպատոսություն բացեց Կապանում
2. Նախագահի զանգ կատարեց Փաշինյանին` հայտարարելով, որ Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ
3. ՀՀ֊ում իր նախկին դեսպանի շուրթերով հայտարարեց, որ Թուրքիան կրակի հետ է խաղում։
Կարճ ասած` Իրանը կտրականապես դեմ է Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Սրանով Իրանը Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը վեր հանեց` հստակ հասկացնելով, որ չի հանդուրժելու այդ պայմանագրերի վերանայում, իսկ եթե իրավիճակն այլ ելք չթողնի` հենց ի՛նքը կվերանայի հիշյալ պայմանագրերը։
Մեսիջներն ուղղված էին առաջին հերթին ՌԴ֊ին, նաև Թուրքիային։
Հ.Գ. Իրանը նման դեմարշների կարիք չէր ունենա, եթե Ռեզա շահը 1934 թ֊ին Աթաթուրքի հետ Անկարայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թուրքիային չզիջեր այն միջանցքը, որը Թուրքիային ցամաքային կապ նվիրեց Նախիջևանի հետ։
Չլիներ Թուրքիա֊Նախիջևան ցամաքային կապը` այսօր տարածաշրջանը բոլորովին այլ կլիներ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի դիվանագետ. Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում
- Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
- Փաշինյանն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան