+40-ից բարձր ջերմաստիճան կգրանցվի երեք մարզում և Երևանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օգոստոսի 13-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Նախարարության էջում հրապարակված կանխատեսումների համաձայն, օգոստոսի 15-18-ը ցերեկվա ժամերին Վայոց Ձորի նախալեռներում, Արարատում և Արմավիրում կգրանցվի + 40-ից բարձր ջերմաստիճան՝ +41-+42։ Մի քանի օր շարունակ Արագածոտնի նախալեռներում կգրանցվի +40 աստիճան տաքություն։
Երևան քաղաքում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 13-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Երևանում օգոստոսի 15-18-ի ցերեկը կգրանցվի +41 աստիճան տաքություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան