Մահացել է Սեյրան Սարոյանը
Տևական հիվանդությունից հետո 55 տարեկան հասակում մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։
ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության համաձայն, Սեդրակ Ֆիրդուսի Սարոյան (սեպտեմբերի 3, 1967, Հայկաշեն, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ- օգոստոսի 13, 2022[2]), հայ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր (2000 թ․), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր[3]։ Վախճանվել է 2022թ. օգոստոսի 13-ին։
Կրթություն
Սեյրան Սարոյանը 1993 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թվականին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։
Ծառայություն
1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։
Կոչումներ և պարգևներ
2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։
Քաղաքական գործունեություն
2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սեյրան Սարոյանը վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը. Նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից
- «Հրապարակ». Գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է
- «Հրապարակ». Սեյրան Սարոյանն այժմ գամված է սայլակին՝ չի կարողանում ինքնուրույն քայլել
- «Հրապարակ». Սեյրան Սարոյանի ինքնազգացողությունը վատացել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան