ԱՄՆ-ն գնալով դառնում է ուկրաինական հակամարտության կողմ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ազդեցությունը պաշտոնական Կիևի վրա հասել է այնպիսի չափերի, որ Վաշինգտոնն ավելի շատ է դառնում ուկրաինական հակամարտության կողմ։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Կիևի վրա Վաշինգտոնի ազդեցության աստիճանը գերազանցում է բոլոր ենթադրելի սահմանները։ Բացի լայնածավալ ռազմական և ֆինանսական օգնությունից, ինչպես նաև Զելենսկու ռեժիմին բարոյական աջակցությունից, ամերիկացիներն ավելի ու ավելի շատ են դառնում հակամարտության անմիջական կողմ»,-ասել է Դարչիևը։
Նա նաև նշել է, որ ուկրաինացի պաշտոնյաներն իրենք են «բզբզում» այդ գործընթացը։ Դիվանագետը որպես օրինակ բերել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ Վադիմ Սկիբիցկուն, որը ավելի վաղ հայտարարել էր, որ «մինչև HIMARS MLRS-ով հարվածելը ուկրաինացի զինվորականները խորհրդակցում են ԱՄՆ-ից իրենց կուրատորների հետ»։
Նա հավելել է, որ Դոնբասի խաղաղ բնակչության գնդակոծությունը, որի արդյունքում մարդիկ են զոհվում, առնվազն տեղի է ունենում ամերիկյան որոշումների կայացման կենտրոնների հավանությամբ։ Այդ պատճառով, ըստ դիվանագետի, խնդրահարույց է ուկրաինական հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելը։
Հարակից հրապարակումներ`
- WSJ. Ուկրաինայի բյուջեն ամսական թերակատարվում է 5 միլիարդ դոլարով
- Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրել է HIMARS-ի զինամթերք, հաուբիցներ և անօդաչու սարքեր
- ԱՄՆ-ն Ուկրաինային 89 մլն դոլար կտրամադրի ականազերծմանն աջակցելու համար
- Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան