Արցախի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում Ալիևին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ էլ հատուկ արտոնություններ։
Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետևյալը: Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջան/ը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թագցրել կամ խաբել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապես, Ղարաբաղ Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։
Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է
- Դավիթ Բաբայան. Լաչառն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես
- Իրավիճակն, ընդհանուր առմամբ, բարդ է Արցախում. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան