Զոհրաբյան. Հենց հիմա Բերձորի և Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում
Հասսարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Երևի դժոխքը սա է
Հենց հիմա Բերձորի և Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում։ Մարդիկ փորում են իրենց հսրազատների գերեզմանները, հանում աճյուններն ու Կարմիր Խաչի և Արցախի իշխանության մասնակի ֆինանսական աջակցությամբ տեղափոխում այլ բնակավայրեր։
Պարզվեց, էստեղ էլ անլուծելի խնդիրներ կան. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող բերձորցիները ևս փորձում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան, սակայն գերեզմանների համար հատկացվող տարածքներ գրեթե չկան։
Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չքանդի որդուդ գերեզմանն ու վրան չմիզի։
Իսկ օգոստոսի 22-ից Բերձորն ու Աղավնոն հոսանքազրկվելու են՝ օգոստոսի 25-ին թուրքին պաշտոնապես հանձնվելու համար։
Օգոստոսի 26-ին Ալիևը Մեհրիբանի ծննդյան նվերն արդեն պատրաստել է»։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ. Ալվինա Գյուլումյան
- Ռուբեն Մխիթարյան. ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ
- Աղավնոն կպահպանվի,եթե լինի հանրային համախմբում․․․
- «Ժողովուրդ». Մոտ 300 հազար դոլար Աղավնոյում ներդրումներ են արել, այն դեպքում, որ գիտեին Աղավնոն լքելու մասին դեռ երկու տարի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան