Էստոնիայում կալանավորված «Իզվեստիա»-ի լրագրողները վերադարձել են Ռուսաստան
«Իզվեստիա»-ի թղթակիցն ու օպերատորը, որոնք ձերբակալվել էին Էստոնիայում, վերադարձել են Ռուսաստան: Պարբերականի Telegram ալիքում տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ուրբաթ երեկոյան թերթը հայտնել էր, որ Էստոնիայում ձերբակալվել են «Իզվեստիա»-ի թղթակից օպերատոր Քսենյա Սոլդատովան և օպերատոր Դմիտրի Տիմոֆեևը և հայտնի չէր, թե ինչում են նրանք մեղադրվում։ Նշվել է, որ լրագրողները նյութեր են նախապատրաստում ռուսներին վիզաների տրամադրումը սահմանափակելու և Т-34 տանկին հուշարձանի կարգավիճակից զրկելու վերաբերյալ։
««Իզվեստիա»-ի լրագրողներ Քսենյա Սոլդատովան և Դմիտրի Տիմոֆեևը վերադարձել են Ռուսաստան»,-հայտնել է պարբերականը։
Լրագրողների խոսքով, նրանց լուսանկարել են Նարվայում գտնվող T-34 հուշահամալիրի կողքին, այդ նկարները հետագայում իրենց ցույց են տվել էստոնական ոստիկանությունում: Լրագրողները հայտնում են, որ նրանց լուսանկարել էին «խորամանկությամբ»։ Ոստիկանության տեղամասում միգրացիոն ծառայության ներկայացուցիչները մոտ երկու ժամ զրուցել են Սոլդատովայի հետ, տվել են անձնական հարցեր և լրացրել հարցաթերթիկներ։
Սոլդատովայի խոսքով՝ թշնամական վերաբերմունք է զգացվել էստոնացի ոստիկանների կողմից: Նա նաև հայտնել է, որ հարցաքննությունն իրականացրած սպաներին խնդրել է կապ հաստատել Ռուսաստանի հյուպատոսության հետ, քանի որ չի ցանկացել առանց նրանց հետ նախնական խորհրդակցության պատասխանել հարցերին ։
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիան փակել է սահմանները շենգենյան վիզա ունեցող ռուսների համար
- Էստոնիայի վարչապետը հրաժարական է տալիս
- «Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիան կներկայացնի հայազգի Ստեֆան Այրապետյանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան