Էրդողանը և Բայդենը որոշել են հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում
Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը կարող են հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«ԱՄՆ-ից Թուրքիայի համար F-16-ներ գնելու վերաբերյալ բանակցությունները վաղուց են ընթանում։ Հարցը սեղանի վրա կլինի հաջորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ»,-«Գազետա ռու»-ն մեջբերում է արել Sabah թերթի հոդվածից։
Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է արագ լուծել F-16 կործանիչների գնման խնդիրը և խնդրում է Պենտագոնին՝ հարցը ներկայացնել Կոնգրեսին։
Թերթը մանրամասնում է, որ «եթե այս մեթոդը կիրառվի, Կոնգրեսը պետք է որոշակի ժամկետում հաստատի այդ հարցը»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը
- Ուկրաինական օդանավակայանները վերազինվելուց հետո կկարողանան ընդունել F-16 կործանիչներ
- ԱՄՆ ներկայացուցիչների ապալատը որոշում է ընդունել խստիվ վերահսկել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային
- Թուրքիան դիտարկում է Eurofighter Typhoon-ի ձեռքբերումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16-ների վաճառքից. Star
- F-16 կործանիչների վերաբերյալ Թուրքիա-ԱՄՆ բանակցությունները դրական են անցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան