Իսպանիայում փառատոնի ժամանակ բեմը փլուզվել է, կա առնվազն մեկ զոհ
Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 17-ը վիրավորվել է Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում փառատոնի ժամանակ ուժեղ քամուց բեմի փլուզման հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է տեղական փրկարար ծառայությունը։
«Գրինվիչի ժամանակով ժամը 5:18-ին Կուլերայում փառատոնի ժամանակ բեմի մի մասը փլուզվել է քամու ուժգին պոռթկումից: Մեկ մարդ մահացել է, երեքը լուրջ բազմաթիվ վնասվածքներ են ստացել, 14-ը՝ թեթև կապտուկներ ստացել»,- ասվում է տեղական Emergències 112 փրկարար ծառայության Twitter-ի էջում:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում ձերբակալել են ուկրաինական հանցավոր խմբի անդամներին
- Իսպանիան 20 Leopard տեսակի տանկ կուղարկի Ուկրաինա
- Իսպանիայում և Պորտուգալիայում շոգի պատճառով ավելի քան 1700 մարդ է մահացել
- Իսպանիայում հինգ օրվա ընթացքում անոմալ շոգից մահացել է 237 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան