Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ռուսների մուտքը ԵՄ պետք է արգելվի
Լիտվան պնդում է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է որոշեն արգելել ռուսների մուտքն իրենց տարածք։ «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ Baltic News Service գործակալությանը տված մեկնաբանությունում։
Նա պնդել է, որ հանրապետության պետական անվտանգության, վիզաների տրամադրման և սահմանային հսկողության ոլորտի ներկայացուցիչները ողջունել են Էստոնիայի որոշումը՝ Ռուսաստանի քաղաքացիներին Տալլինի կողմից տրված Շենգեն վիզաներով երկիր չթողնելու վերաբերյալ, ինչպես նաև Լատվիայի առաջարկը՝ դադարեցնել նման թույլտվությունները ոչ միայն ռուսներին, այլև բելառուսներին։
«Լիտվան հետևողականորեն հանդես է եկել ագրեսիվ պետությունների դեմ պատժամիջոցների օգտին և հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ սահմանափակումներն ավելի արդյունավետ են գործում, եթե դրանք կիրառվեն ԵՄ մակարդակով», -ասաց Լանդսբերգիսը:
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիան փակել է սահմանները շենգենյան վիզա ունեցող ռուսների համար
- Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է անում լուծել ՌԴ ԱԳՆ վարչության ղեկավարին վիզա տրամադրելու հարցը.
- Չեխական դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Մայր Աթոռի դիվանապետին
- Ուկրաինան վիզային ռեժիմ է մտցնում Ռուսաստանի քաղաքացիների համար