Հնդիկ ինժեներները ընդամենը երկու ժամում ծովի ջրից 96,3%-անոց ուրան են ստացել
Հնդիկ գիտնականները ծովի բնական ջրից ուրան արդյունահանելու ֆիլտր են ստեղծել՝ արդյունահանման ռեկորդային արդյունավետությամբ։ «Energy & Environmental Science» ամսագրում հրապարակված լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Ինժեներները ստեղծել են իոնային մակրոծակոտկեն ֆիլտր՝ մի քանի ֆունկցիոնալ խմբերով օրգանո-մետաղական շրջանակի վրա: Դրա գործողությունը փորձարկվել է Մումբայում Արաբական ծովից հավաքված ծովի ջրի վրա: Ադսորբենտը ցույց է տվել ուրանի կլանման ռեկորդային կարողություն՝ 28,2 մգ/գրամ ընդամենը 25 օրվա ընթացքում: Սա բացարձակ ռեկորդ է մինչ այժմ ներկայացված բոլոր առևտրային հասանելի զտիչների մեջ:
Ծովի ջրից ուրանի լայնածավալ արդյունահանումն այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է էներգիայի պահանջարկի աճի և կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով: Ուրանի հանքավայրերը գրեթե սպառվել են, և նոր բարձր ընտրողական և արագ ներծծող նյութը կարող է պոտենցիալ թեկնածու լինել բնական ծովի ջրից ուրանի արդյունավետ արդյունահանման համար: