«Հրապարակ». Սյունիքում հյուրատներ են փակվել
«Հրապարակ» թերթը գրում է.
««Ես բոլորին հրավիրում եմ Սյունիք, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվում է անվտանգ։ Ամեն բան կարգին է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք, մեծ սիրով կընդունենք մեր հյուրերին»,-երեկ լրագրողների հետ զրույցում Գորիսից կոչ է արել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Թերևս պատճառը մեկն է՝ խթանել զբոսաշրջությունը։
Տևական ժամանակ է մեզ լուրեր են հասնում, որ պատերազմից հետո բազմակի անգամ կրճատվել է Սյունիքի զբոսաշրջությունը, որի հետևանքով հյուրատներ են փակվել, շատերն էլ ծանր կացության առաջ են կանգնած: Ադրբեջանին սահմանակից դարձած Սյունիքը ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար այլևս կորցրել է գրավչությունը, քանի որ մարդիկ անվտանգային խնդիրներով են մտահոգված: Անգամ Երևանում և մյուս մարզերում բնակվող հայաստանցիները խուսափում են մեկնել Սյունիք։ Մինչդեռ պատերազմից առաջ Տաթևն ու Գորիսը համարվում էին ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունները և մեծ թվով հայաստանցիներ և արտերկրից ժամանող հյուրեր էին մեկնում այդ ուղղությամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա