Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքի մոտ լեռնային ջրհեղեղը քշել տարել է զբոսաշրջիկներին
Չինաստանում զբոսաշրջիկների խումբը քշվել է լեռնային ջրհեղեղի հետևանքով: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Zhongguo xinwenwang տեղեկատվական պորտալին հղումով։
Լրատվական գործակալության տվյալներով՝ ջրհեղեղի պատճառը եղել է Սիչուան նահանգի Չենդու քաղաքի մերձակայքում գտնվող զբոսաշրջային վայրում լեռնային գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը։ Մահացածների և անհետ կորածների թիվը ճշտվում է։
Լոնգկաոգու լանդշաֆտային զբոսայգու տարածքում գետը հեղեղվել է, ինչի հետևանքով ջրային հոսքերը քշել են մի քանի վրանային քաղաքներ և ճամբարներ։
Հաղորդվում է, որ դեպքի վայր է ուղարկվել փրկարարների ութ խումբ։ Ըստ կանխատեսումների, տարածքում սպասվում են նաև առատ տեղումներ։
Հարակից հրապարակումներ`
- Պակիստանում սեզոնային ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ
- Իրանում ջրհեղեղներից առնվազն 56 մարդ է զոհվել
- Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 330 մարդ
- Իրանի հարավում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա