ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել Չեռնոգորիայից ռուս դիվանագետի արտաքսմանը
ՌԴ ԱԳՆ-ն Չեռնոգորիայում ՌԴ դեսպանատան դիվանագետ աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելը համարում է Արևմուտքի հակառուսական արշավի նոր դրվագ։
«Մենք դա տեսնում ենք որպես պաշտոնական Պոդգորիցայի չկամությունն ու անկարողությունը՝ հեռանալու նման ավերիչ գծի մեխանիկական հետևելու քաղաքականությունից՝ ի վնաս միջազգային անվտանգության և համագործակցության, ինչպես նաև սեփական ազգային շահերի»,-«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նման մեկնաբանություն է շաբաթ օրը տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ընդհանուր ընդունված պրակտիկայի համաձայն»,-ասել է Զախարովան։
Չեռնոգորիայի իշխանությունները նախօրեին ռուս դիվանագետին պերսոնա նոն գրատա էին հայտարարել՝ կարգադրելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկիրը։
Այդ որոշման մասին պաշտոնական գրություն է հանձնվել Պոդգորիցայում ՌԴ դեսպան Վլադիսլավ Մասլեննիկովին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությանը կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ռուսական մասնավոր բանկերի դեմ
- ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
- ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի կողմից ռուսական նավթ գնելու համար
- Ռուսաստանը լողում է փողի մեջ, մինչդեռ Արևմուտքը տառապում է պատժամիջոցների պատճառով. The National Interest
- Չեռնոգորիան Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան