Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19 վարակի 28694 դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 28694 դեպք։ ՌԴ օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Անցած մեկ օրվա ընթացքում COVID-19-ի զոհ է դարձել 60 մարդ, հոսպիտալացվել ՝ 2761-ը, ապաքինվել՝ 16874 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի թվով առաջատարներն են եղել Մոսկվան (7147), Սանկտ Պետերբուրգը (3454), Մոսկվայի մարզը (2467)։ Ամենաքիչ վարակվածները գրանցվել են Նենեցյան ինքնավար օկրուգում (6) և Չուկոտկայի ինքնավար օկրուգում (9):
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 18 852 976 դեպք։ Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 383 071 մարդ, ապաքինվել՝ 18 121 135 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ով հոսպիտալացված 97 պացիենտներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են
- Ռուսաստանի ՊՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է COVID-19-ի կանխամտածված տարածման մեջ
- Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 2038 հիվանդ
- Ախալքալաքում COVID-19-ը «բավականին տարածված» է, բայց 1 շաբաթում գրանցվել է 1 դեպք
- Որոնք են COVID-19-ով վարակված հիվանդների նյարդաբանական խնդիրների պատճառը