Ռեստորանները հայտնել են Ռուսաստանում ձկան և ծովամթերքի գների մինչև 50 % թանկացման մասին
Ռուսական ռեստորանները արձանագրել են ձկան և ծովամթերքի գների կտրուկ աճ՝ տեղ-տեղ թանկացումը տատանվում է 40%-ից մինչև 50%: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչների հաղորդագրությանը։
«Ամեն ինչի շատ ուժեղ թանկացում եղավ, ինչը բերեց սննդի արժեքի (սննդի ինքնարժեքի) էական բարձրացման։ Որոշ դեպքերում այն կազմել է 40-50%: Քանի որ մենք չենք կարող այս չափով բարձրացնել մանրածախ գինը, ստիպված եղանք այլընտրանքային բաղադրիչներ փնտրել»,-ասում է Դոնի Ռոստովում ռեստորանների խմբի համահիմնադիր Գաջի Զուլումխանովը:
Նրա խոսքով, օտարերկրյա ապրանքների թանկացման պատճառով ռեստորանները սկսել են ներմուծվող ձուկն ու ծովամթերքը փոխարինել հայրենականով, սակայն ներմուծվածին տեղականով փոխարինումից հետո ռեստորանները սկսել են ավելի շատ գումար ծախսել ձուկ գնելու վրա։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում 2022 թվականի առաջին կիսամյակում հանցագործություններից հասցված վնասը կրկնակիից ավել աճել է՝ հասնելով կես տրիլիոնի
- ՌԴ-ում չեն բացառել անհրաժեշտության դեպքում Սերբիային ռուսական զենք մատակարարելու հնարավորությունը
- ՌԴ-ում դոլարի փոխարժեքը 2015թ-ի մայիսից ի վեր առաջին անգամ նվազել է 51 ռուբլուց
- ՌԴ-ում հնդկաձավարի մեկ տոննայի գինը նվազել է 800-1300 ԱՄՆ դոլար, Հայաստանում ամենաէժանը 1750 դոլար է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան