Սենոր Հասրաթյան. Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է
Արցախի ԶՈւ պաշտոնաթող գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը...
Արդյունքում՝ անպաշտպան ու տնազուրկ հայը՝ մնալով բախտի քմահաճույքին, հերթական անգամ իր մաշկի վրա զգաց, ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը...
Հ.գ.-Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է: Իսկ վերականգնել պաշտպանությունը, նշանակում է նախևառաջ ունենալ ազգակենտրոն ու համարձակ իշխանություն:
Խնդրի ողջ բարդությունը կայանում է նրանում, որ այս երկուսի բացակայության պայմաններում, մենք չունենք նաև ժամանակ... Փրկության բանալին մտածող ՀԱՅԻ ձեռքում է, որը, ցավոք, իր ողջ ներուժով հանդերձ, դեռ շարունակում է նիրհել անորոշության մեջ...»։
Հարակից հրապարակումներ`
- Հասրաթյան. Եվ այս ամենն այն դեպքում, երբ, ինչպես իրականությունից անտեղյակ «ներկաններն» են բարբաջում «զինվորը՝ սոված էր ու մերկ»
- Մարդ ինչքան պետք է սեփական անցյալն ատի, որ ունակ լինի հրաժարվել այն ամենից․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Իսկ անտեղյակ ժողովուրդը կլսի անդրանիկներին և նորից կանիծի «նախկիններին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան