Քիսինջերը հնարավոր է համարել, որ կարգավորումից հետո Ղրիմը և Դոնբասի մի մասը մնան Ռուսաստանին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորումը կարող է Մոսկվային թողնել Ղրիմը և Դոնբասի մի մասը, որտեղ չճանաչված հանրապետությունների իշխանությունը հաստատվել է դեռ 2014 թվականից հետո։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Քիսինջերը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո արևմտյան երկրները պետք է երկրին վերաբերվեն որպես ՆԱՏՕ-ի անդամ, թեև ավելի վաղ քաղաքական գործիչը Կիևի համար կանխատեսել էր բուֆերի դեր Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
«Ես կողմ էի Ուկրաինայի լիակատար անկախությանը, բայց կարծում էի, որ լավագույն դեպքում Ֆինլանդիայի նման մի բան պետք է լինի նրա դերը»,-«Գազետա ռու»-ն մեջբերել է նախկին դիվանագետին։
Հարակից հրապարակումներ`
- Քիսինջեր. Չեմ ասել, թե Ուկրաինան պետք է հողերը հանձնի Ռուսաստանին
- Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը