1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել են 39 ՏՏ ընկերություններ
Modex գործակալությունը ՊԵԿ տվյալների հիման վրա կազմել է ՏՏ ոլորտի խոշորագույն հարկատուների ցանկը 2022թ-ի առաջին կիսամյակում:
2022թ-ի 2-րդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 39 ՏՏ ընկերություն:
2022 թվականի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված այդ ընկերությունները վճարել են 25.2 մլրդ դրամի հարկ և վճար, որից՝ 4.3 մլրդ դրամը շահութահարկի գծով, իսկ 16.2 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով:
Գործակալությունը նշում է՝ համեմատության համար, 2021թ-ին ամբողջ տարվա ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկ և վճար:
Լուսանկարը՝ գործակալության։
Հարակից հրապարակումներ`
- Krispi-ի հիմնադիր. BigStory VC-ն նախատեսում է 2 տարվա ընթացքում $10M ներդնել մոտ 24 հայակական ստարտափի մեջ
- Հայաստանում գիտության մահը մարտահրավերների առաջ է կանգնեցրել 125 մլն դոլար արժողությամբ Krisp-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան