Պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 5-ամյա աղջկա կյանքին վտանգ չի սպառնում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն։
Բժշկական կենտրոնից հայտնում են, որ նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ այս պահի դրությամբ կա մեկ զոհ, 30 վիրավոր։
Հարակից հրապարակումներ`
- Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և քսան տուժած(տեսանյութ)
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան