Ես տուն ու հայրենիք չունեմ վաճառելու. Աղավնո գյուղի բնակիչն իր ձեռքով այրեց սեփական տունը
Աղավնոյի բնակիչն, արձագանքելով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խոսքերին, թե տները վնասած Աղավնոյի բնակիչները փոխհատուցում չեն ստանա, ասաց, որ ինքը պատերազմում կորցրել է հորեղբորը ընկերներին, այս հողերը, տունը և իր կորուստները ոչ մեկը չի կարող փոխհատուցել:
Աղավնոյի բնակչի խոսքերով՝ ինքը չի կարող թույլ տալ, որ իր հորեղբորը և եղբայրներին սպանած թուրքը բնակվի իր տանը, իսկ ինքը Երևանում տեսնի Եռաբլուրը և հաշմանդամ տղաներին: Նա հայտարարեց, որ եթե դրա համար պետք է զրկվի փոխհատուցումից՝ թող զրկեն, բայց համոզմունք հայտնեց, որ կգտնվեն հայեր, որոնք իրեն և եղբորը կօգնեն բնակարանի հարցում:
Աղավնոյի բնակիչը եղբոր հետ այրեց իր տունը՝ հայտնելով, որ տուն և հայրենիք չունի վաճառելու:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հրահանգել է՝ Բերձորը, Սուսն ու Աղավնոն բնակեցնել ադրբեջանցիներով
- Զոհրաբյան. Հենց հիմա Բերձորի և Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում
- Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ. Ալվինա Գյուլումյան