Արայիկ Մկրտումյան. Հենց հիմա մեր երեխաները փլատակներում են
«Մեր երկու երեխեքը՝ ախպորս աղջիիկներն այստեղ են հենց հիմա։ Ախպորս հղի կինը այստեղ է»,-ձեռքով ցույց տալով Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակաները՝ ասում է Արայիկ Մկրտումյանը։
Նա անհետ կորած համարվող Սիրարփի և Մարիամ Խաչատրյանների հարազատն է։ Աղջիկները «Սուրամլու» էին եկել առևտուր անելու համար։
Տղամարդն ասում է՝ այսօր առավոտվա ժամը 7-ից ձեռքով քար են կրում, խնդրում են տեխնիկա, կռունկ, ժամը 11-ն է՝ դեռ տեխնիկա չկա։
«Ես ցույց եմ տալիս տեղը, թե որ խանութում են եղել։ Պանելը պետք է հանենք։ Այս հատվածում մի կռան է եղել»,-ասում է տղամարդը։
ԱԻՆ վերջին տվյալների համաձայն, անհետ կորած է համարվում 15 անձ։
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ․։
Կա 6 զոհ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- ԱԻՆ-ը հրապարակել է Սուրմալուի հրդեհի հեևանքով անհետ կորածների անունները
- Ի՞նչ խախտումներ էր հայտնաբերել տեսչական մարմինը Սուրմալու առևտրի կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան