Զապորոժիեի ավելի քան 30 հազար բնակիչ ցանկանում է ռուսական անձնագիր ստանալ
Զապորոժիեի մարզում ավելի քան 30 հազար մարդ դիմել է ռուսական անձնագրեր ստանալու համար։ «Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին օգոստոսի 15-ին հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։
Նա նշել է, որ փաստաթղթերի ընդունման կենտրոններում ընթացքի մեջ է ավելի քան 30 հազար դիմում։
«Այս փուլում շարունակում ենք մշակել մասնավոր դեպքերի լուծման մեխանիզմներ, որոնց դեպքում քաղաքացիների մոտ ձգձգվում է անձնագրի ձևակերպման և հավաքագրման ընթացակարգը»,- նշել է նա։
Զապորոժիեի շրջանի մի մասը հայտնվել է ռուս զինվորականների վերահսկողության տակ՝ Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ժամանակ, որի սկիզբը փետրվարի 24-ին հայտարարեց նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հատուկ գործողություն անցկացնելու որոշումը կայացվել է ուկրաինացի զինվորականների գնդակոծությունից հետո իրավիճակի սրման ֆոնին, ինչի կապակցությամբ Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները օգնության են դիմել Մոսկվային։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան