Բրիտանական ընկերությունների 71%-ը տուժել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
Բրիտանական ընկերությունների գրեթե երկու երրորդը տուժել է պատժամիջոցների հետևանքներից, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցվածների 71 տոկոսն ունի ակտիվներ, որոնք ուղղակիորեն տուժել են հակառուսական պատժամիջոցներից: Ընկերությունների գրեթե կեսը նշել է ծախսերի աճը եւ արտադրական շղթաներում աշխատանքի խափանումները, 44%-ը զրկվել է մատակարարներից, իսկ 42%-ը խնդիրներ է ունեցել անձնակազմի հետ:
Ֆինանսական հատվածը տուժել է ամենաշատը. ոլորտի ձեռնարկությունների 92%-ը վնաս է կրել սահմանափակումներից՝ կապված այն բանի հետ, որ նրանց ակտիվներն ու ֆոնդերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:
Ավիացիոն ոլորտի ընկերությունների շուրջ 84 տոկոսը հայտարարել է կորուստների մասին, քանի որ դրանք առնչություն են ունեցել Ռուսաստանում մնացած վարձակալված ինքնաթիռների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան