Պայթյունի հետևանքով 6 զոհվածներից երկուսի ինքնությունը պարզված չէ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, հինգ դի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշվում է, որ ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։
Այս պահի դրությամբ, ըստ ԱԻՆ-ի, կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
12․ Վանիկ Ամիրխանյան
13․ Անահիտ Խալաթյան
14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
15․ Արամ Հարությունյան
16․ Դավիթ Մխիթարյան
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են վեց տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։
Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։
Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- ԱԻՆ-ը հրապարակել է Սուրմալուի հրդեհի հեևանքով անհետ կորածների անունները
- Ի՞նչ խախտումներ էր հայտնաբերել տեսչական մարմինը Սուրմալու առևտրի կենտրոնում
- Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի
- Պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի. ԱՆ
- «Սուրմալու» առետրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի. ԱԻՆ
- «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ը անչափահաս
- Պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 5-ամյա աղջկա կյանքին վտանգ չի սպառնում
- Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և քսան տուժած(տեսանյութ)
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին