Սյուները պետք է վնասազերծենք, փլատակում հայտնված քաղաքացիների հավանական վայրը հենց այնտեղ է նշմարվում. նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են, տեխնիկայի համալրում կլինի, սակայն տարածությունը թույլ չի տալիս շատ տեխնիկա կիրառել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ չեն կարողանում միանգամից գործողություններ անել, հաշվի առնելով, որ փլատակների տակ կան մարդիկ։ «Մեծ հույս ունենք, որ կենդանի մարդիկ կան և նրանց չվնասելու համար այդ գործողությունները չեն արվում»,- ասաց նա։
Արմեն Փամբուխչյանը նշեց, որ իրականում կա շենքի փլուզման վտանգ, հիմա իրականացնում են սյուների վնասազերծում, քանի որ դրանք ևս վտանգ են ներկայացնում փրկարարական աշխատանքներ իրականացնող մարդկանց համար։
«Սյուները կվնասազերծենք, քանի որ փլատակի տակ հայտնված քաղաքացիների հավանական վայրը հենց այնտեղ է նշմարվում»,- ընդգծեց ԱԻ նախարարը։
Նա նաև հայտնեց, որ զոհվածների, անհետ կորածների շրջանում կան և՛ այցելուներ, և՛ առևտրի կնետրոնի աշխատակիցներ։
Հարցին՝ այս պահին կարող են ասել, թե ինչի հետևանքով է եղել պայթունը, ԱԻ նախարարն ասաց, որ տարբեր տեսակետներ կան, որի գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն։ Փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։
Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահին կա 6 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։
Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով որոնվում է 15 քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Սուրմալուի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից
- Պայթյունից մեկ օր անց. Ի՞նչ է կատարվում Սուրմալուում
- Պայթունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է. ԱՆ
- Տիգրան Աբրահամյան. Պայթյունից հետո աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար պետք է շտաբ ձևավորվի
- Պայթյունի հետևանքով 6 զոհվածներից երկուսի ինքնությունը պարզված չէ
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- ԱԻՆ-ը հրապարակել է Սուրմալուի հրդեհի հեևանքով անհետ կորածների անունները
- Ի՞նչ խախտումներ էր հայտնաբերել տեսչական մարմինը Սուրմալու առևտրի կենտրոնում
- «Սուրմալու» առետրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի. ԱԻՆ
- «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 10-ը անչափահաս
- Պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 5-ամյա աղջկա կյանքին վտանգ չի սպառնում
- «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և քսան տուժած(տեսանյութ)
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան