Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է
Նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է։
Այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ու մանրամասնում, որ գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։
«Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,-մանրամասնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին պաշտպանների միջնորդությամբ դատարանը հրավիրել էր հրատապ նիստ։ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին