Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, 6 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 8-14-ը, կատարվել է ընդհանուր 6829 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1713 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1704 հիվանդ, մահվան 6 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 430 361 դեպք, որոնցից 417 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով արձանագրվելէ 8643 մահվան դեպք:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 321 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 165 287 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին