Պուտինը ցավակցություն է հայտնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել երևանյան առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահի ցավակցական խոսքը հրապարակված է Կրեմլի պաշտոնական էջում։
«Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել կարեկցանքի և զորակցության ամենաանկեղծ խոսքերը, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին»,-նշել է նա Նիկոլ Փաշինյանին ուղղված ցավակցական խոսքում։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով այս պահի տվյալներով զոհվել է վեց մարդ, 15 մարդ համարվում է անհետ կորած, մի քանի տասնյակ քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Սուրմալուի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից
- Պայթյունից մեկ օր անց. Ի՞նչ է կատարվում Սուրմալուում
- Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- ԱԻՆ-ը հրապարակել է Սուրմալուի հրդեհի հեևանքով անհետ կորածների անունները
- Ի՞նչ խախտումներ էր հայտնաբերել տեսչական մարմինը Սուրմալու առևտրի կենտրոնում
- «Սուրմալու» առետրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի. ԱԻՆ