Ռոբերտ Քոչարյան. Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին։
«Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ վերջին տվյալներոց, զոհվել է 6 մարդ, անհետ կորած է համարվում 19 մարդ, հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի տասնյակ մարդ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
- Սուրմալուի տարածքում անհետ կորածների թվում կա Իրանի քաղաքացի
- Սուրմալուի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից
- Պայթյունից մեկ օր անց. Ի՞նչ է կատարվում Սուրմալուում
- Փաշինյանն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք
- Ֆրանսիայի նախկին դեսպանը ցավակցել է հայաստանցիներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան