Երկրի վրա ավելի քան 740 մլն մարդ տառապում է ականջներում մշտական աղմուկից
Եվրոպացի հետազոտողները պարզել են, որ աշխարհում ավելի քան 740 մլն մարդ տառապում է տիննիտուսի տարբեր ձևերից՝ ականջներում մշտական զնգոցից կամ այլ տհաճ աղմուկից: Եզրակացությունները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տիննիտուսը նյարդային համակարգի խանգարում է տարեցների և մեծահասակների մոտ: Ականջների աղմուկը կարող է առաջանալ ցանկացածի մոտ։ Տիննիտուսով մարդիկ զգում են ձայներ, որոնք իրականում նրանց շրջակայքում բացակայում են:
Եվրոպացի բժիշկների խումբն առաջին համակարգված ուսումնասիրությունն է անցկացրել՝ նվիրված տիննիտուսի գլոբալ զարգացման հաճախականությանը: Դրա համար գիտնականները վերլուծել են 113 գիտական հրապարակումներ, որոնց հեղինակներն ուսումնասիրել են տինիտուսի տարածվածությունը տարբեր երկրներում 1972-2021թթ-ին։
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տիննիտուսն ազդում է ավելի քան 740 միլիոն մեծահասակների վրա ամբողջ աշխարհում, որոնցից 120 միլիոնը համարում է, որ խանգարումը լուրջ առողջական խնդիր է: Սա պետք է հաշվի առնել աշխարհի բնակչության առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումներ մշակելիս»,- գրում են հետազոտողները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան