Ավագանու Իմքայլական անդամը ծաղրում է Սուրմալու տոնավաճառի պայթյունը
«Հրապարակ»-ը գրում է.
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը, որ «շեղվել է» Հատիսի գագաթին Հիսուսի արձանը տեղադրելու հողի վրա, երեկ Ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն է կատարել այդ թեմայով՝ ծաղրելով ոչ միայն արձանի տեղադրումը, այլև Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած պայթյունը։
Զոհերի, վիրավորների ու անհետ կորածների ողբերգական ֆոնին ավագանու իմքայլական անդամը որոշել է այսպես արտահայտել իր «ցավը» տեղի ունեցածի վերաբերյալ․ «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։
Կարինե Բաղդասարյանի գրառման տակ մեկնաբանություն են թողել ավագանու անդամներ ինչպես ընդդիմադիր խմբակցություններից, այնպես էլ հենց «Իմ քայլից»՝ քննադատելով նրա ցինիզմը։ Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն, օրինակ, փորձել է քաղաքավարի դիտողություն անել նրան․ «Կարինե ջան, ինչ ուզում ես արա, բայց Աստծուն մի ծաղրի, մեղք է։Աստված ողորմած լինի բոլոր նրանց, ովքեր չեն գիտակցում այդ ամենը»,-ապա ավելացրել․ «Մնացածը նիստին, ստեղ էլ իմաստ չեմ տեսնում շարունակելը։ Քո համաքաղաքացիները վիրավոր են և կա արդեն մեկ զոհ ու դու տես ինչ ես գրել»։
Մարկոս Հարությունյանը նկատել է նաև, որ իր համար ցավալի դեպք է սա, և ինքը Բաղդասարյանի նման ցինիկ պահվածքով աչքի չի ընկնում։ Կարինեն էլ, ի պատասխան, կոպտել է Մարկոսին․ «Տո չէ հա, էդ քո համար ցավալիյա, դու տենց ըզգըմ ես, մենք էլ ստեղ մուկ ենք տշում: Մի քիչ մտահորիզոնդ ու աշխարհայացքդ լայնացրու և շատ բաներ այլ կերպ կերևան աչքիդ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան