Եգիպտոսի ղպտիական եկեղեցում հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Եգիպտոսում առնվազն 41 մարդ է զոհվել եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով Associated Press-ին։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Եգիպտոսի Ղպտի եկեղեցում։
Ինչպես պարզաբանել է երկրի ՆԳՆ-ն, պատահարի պատճառը եղել է օդորակիչի բռնկումը՝ էլեկտրական լարերի անսարքության պատճառով։ Ծխականների մեծ մասը մահացել է ծխից։
Ավելի վաղ կիրակի օրը Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Գիզա քաղաքում։ Տաճարում հավաքվել է հինգ հազար մարդ։ Հրդեհը բռնկվելուց հետո հրմշտոց է եղել։
BBC-ի փոխանցմամբ՝ մահացածների թվում երեխաներ կան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա