Որտե՞ղ է «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան»
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«2018 թվականն էր, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան» հանդես էր եկել հայտարարությամբ, որով դատապարտել էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի արտահայտությունները: Կոալիցիայի մաս են կազմում շուրջ 20 հասարակական կազմակերպություններ:
Հիշեցնեմ, որ Արփինե Հովհաննիսյանը ոչ հրապարակային, մասնավոր զրույցում Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ասել է․ «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Այդ մասնավոր զրույցը տեսաձայնագրվել և հրապարակվել էր, որին էլ անմիջապես հաջորդեց վերոգրյալ դատապարտող հայտարարությունը:
2022 թվականն է, իշխանական պատգամավորին պառկանող ընկերությունը #հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ կոալիցիա, անգամ դրա մաս կազմող որևէ ՀԿ, որը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, անգամ ծպտուն չի հանել:
Որովհտև կեղծ էր ամենը, կեղծ էին ամենքը...»։
Հիշեցնենք, որ այս հայտարարությունը տարածել է Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը։