20 անհետ կորածների թվում է Իրանի 4, ՌԴ 1 քաղաքացի․ ԱԻՆ
Օգոստոսի 15-ին ժամը 18։44-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
«Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 153 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ԱԹՍ մասնագիտացված, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 և 40 փրկարարներով), 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 7 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ և 2 ավտոկռունկ։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․)։
Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)
9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)
10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)
16․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)
17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)
18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)
19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)
20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․)
21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում
- Ավագանու Իմքայլական անդամը ծաղրում է Սուրմալու տոնավաճառի պայթյունը
- ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
- Սուրմալուի տարածքում անհետ կորածների թվում կա Իրանի քաղաքացի
- Սուրմալուի պայթյունից տուժած 14-ամյա աղջիկը դուրս գրվեց հիվանդանոցից
- Պայթյունից մեկ օր անց. Ի՞նչ է կատարվում Սուրմալուում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան