Ինչպե՞ս է փոխվել սննդամթերքի արժեքն աշխարհում
Չնայած բերքահավաքի սեզոնին, աշխարհի շատ երկրներում թանկացումներ են նկատվում, այդ թվում՝ պարենային ապրանքների։ Picodi.com-ի վերլուծաբանները վերլուծել են ամենաշատ վաճառվող մրգերի ու բանջարեղենի գների աճը և կազմել աշխարհի 94 երկրների վարկանիշը:
Բանջարեղենի և մրգերի արժեքը համեմատելու համար ընտրել են հետևյալ մրգերն ու բանջարաեղենը՝ կարտոֆիլ, լոլիկ, սոխ, հազար, նարինջ, բանան և խնձոր:
Վարկանիշում ընդգրկված 94 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը վերոնշյալ ապրանքների ինքնարժեքի ընդհանուր աճով։ Ներկայացված մրգերի ու բանջարեղենի գները 2022 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում աճել է 72,2%-ով։
Միաժամանակ, լոլիկի գներն ամենաշատը թանկացել են Թուրքիայում՝ դրանց միջին գինը աճել է 121%-ով։ Գների աճով երկրորդ տեղում է Բելառուսը՝ 33,4%։ Բելառուսում նույնպես ամենից շատ թանկացել է լոլիկը (52%)։
Ռուսաստանն այդ վարկանիշում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 27,3 տոկոս ընդհանուր աճով։ Երկրում ամենից շատ թանկացել է կարտոֆիլը (45,6%)։
Վրաստանում ընտրված մրգերի և բանջարեղենի արժեքի միջին աճը կազմել է 18,6%, Հայաստանում՝ 10,9%, Ղրղզստանում՝ 10,3%, Ղազախստանում՝ 10%, Ուզբեկստանում՝ 3,6%, իսկ Ադրբեջանում՝ 2,9%։
Չնայած ընդհանուր միտումին, վարկանիշում կան երկրներ, որտեղ ներկայացված ապրանքների ինքնարժեքը նվազել է։ Այս առումով առաջատարներ են դարձել Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը և Բոլիվիան։ Այս երկրներում պայմանական մրգերի և բանջարեղենի զամբյուղի արժեքը նվազել է համապատասխանաբար 5%, 5% և 8%: Միաժամանակ հազարի ինքնարժեքն աճել է Էկվադորում և Դոմինիկյան Հանրապետությունում։
Ըսս վերլուծության, եթե յուրաքանչյուր ապրանք դիտարկեն առանձին, ապա խնձորն ամենաշատը թանկացել է Անդորրայում (82%), բանանը` Բելառուսում (47,7%), նարինջը (50,5%), լոլիկը (121,6%), սոխը (72,8%), կարտոֆիլը (84%) և հազարը (83,7%)՝ Թուրքիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին