Սպառողին մոլորեցնում են. Իրանական աղ՝ հայկական փաթեթավորմամբ
Երևանի խանութներում քաղաքացիները նկատել են՝ հայկական աղի փաթեթավորմանը շատ նման տուփով իրանական աղ է վաճառվում։
Տնտեսվարողն այն աստիճան է նմանեցրել փաթեթավորումը, որ առաջին հայացքից տաբերությունները նկատելի չեն, և այո, սպառողին մոլորեցնել կհաջողվի։
Քաղաքացիների ահազանգից հետո Panorama.am-ը մոտ մեկ ամիս առաջ նման փաթեթավորմամբ աղ լուսանկարել է «Երևան սիթի» սուպերմարկետներից մեկում ու փոխանցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։
Այսօր հետաքրքրվեցինք, թե՞ ինչ քայլ է իրականացրել հանձնաժողովը, ի՞նչ է պարզվել դրանց արդյունքում։
«Աշխատանքները ընթացքի մեջ են։ Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,-նշեցին հանձնաժողովից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան