ԱԻն խոսնակ. Ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է.
«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։
Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18»։
Մինչ այս անհետ կորած էր համարվում 23 մարդ, որից վեցը Իրանի քաղաքացիներ՝
Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)
Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)
Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)
Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․)
Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)
Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)։
Սուրմալու առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով զոհվել է 8 մարդ։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
Հարակից հրապարակումներ`
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով ՔԿ-ն նախաքննություն է իրականացնում
- ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի կապակցությամբ
- 20 անհետ կորածների թվում է Իրանի 4, ՌԴ 1 քաղաքացի․ ԱԻՆ