«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները շարունակում են ընդլայնվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները շարունակում են ընդլայնվել ու քաղաքական հնչեղություն ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս կառույցին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկումը: Պայմանագրի գնի որոշման համար հանձնաժողովը կուսակցություններից պահանջել և ստացել է աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները, որոնք տրամադրվել են աուդիտորական կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկներ:
Տեղեկացնենք, որ այսօրվա դրությամբ պետական ֆինանսավորում հատկացվում է այն կուսակցությանը, որի ընտրական ցուցակն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի 2 տոկոսը: Այդպիսիք են իշխող «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը։ Նշենք, որ աուդիտորական ծառայությունների ձեռք բերման գումարը կազմում է 10 մլն 84 հազար դրամ, որից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 4,8 մլն դրամ,
«Հանրապետություն» կուսակցություն՝ 810 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 960 հազար դրամ, «Հայաստան» դաշինք՝ 3 մլն 514 հազար դրամ, որում ներառված են «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 2 մլն 320 հազար դրամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ 1 մլն 194 հազար դրամ։ Մյուս կուսակցություններինը՝ 9 մլն 300 հազար դրամ, որից Հայաստանի դեմոկրատական՝ 1 մլն 170 հազար դրամ, «Մեր տունը Հայաստանն է»՝ 1 մլն 230 հազար դրամ, «Հայրենիք»՝ 1 մլն 455 հազար դրամ, «Ապրելու երկիր»՝ 1 մլն 485 հազար դրամ, Հայաստանի հանրապետական՝ 3 մլն 120 հազար դրամ, և «Լուսավոր Հայաստան»՝ 840 հազար դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա